05/04/2018 09:35
Հարկայինն ընկել է Միհրան Պողոսյանի «բանանային» գործունեության հետևից. «Փաստ»
«Փաստի» աղբյուրների վկայությամբ, հարկային մարմինները «Քեթրինի» գեներալ Միհրան Պողոսյանի «հետևից» են ընկել:
«Ասում են, թե նա իր նեղ շրջապատում պարծեցել է, թե իր ապագայի հարցը լուծել է երկրի ղեկավարի հետ ու ապրիլից հետո նշանակվելու է Պետեկամուտների կոմիտեի նախագահ: Այս լուրը հասել է ՊԵԿ–ի ղեկավարությանը: Արդեն երկու շաբաթ է հարկայինները հետևում են Միհրանի «բանանային» գործունեությանը: Լուրեր են պտտվում, թե Միհրան Պողոսյանը բազմաթիվ ՍՊԸ–ներ է ստեղծել ոչ իր անունով, որպեսզի թաքցնի բանանի ներկրման ծավալները: Առայժմ ստուգումները ոչ մի արդյունք չեն տվել՝ ՍՊԸ–ները «գետնի տակ են անցել», չեն գտնում», - գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում