05/04/2018 12:57
Ուժային եռամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում արցախցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել
Բելառուսի Հանրապետության Օշմյանի քաղաքում մարտի 23-25-ը կայացել է ուժային եռամարտի Եվրոպայի գավաթի խաղարկություն, որին մասնակցել են նաև արցախցի 4 մարզիկ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ, գլխավոր մարզիչ Արկադյա Զաքարյանն ասել է, որ արցախցի մարզիկները հանդես են եկել սեղմում պառկած դրությունից և եռամարտ մրցաձևերում:
Նա տեղեկացրել է, որ արցախցի մարզիկ Թաթուլ Հարությունյանը 83 կգ քաշային կարգում սեղմում պառկած դրությունից և եռամարտ մրցաձևերում գրավել է 2-րդ տեղը, իսկ Արմեն Մարտիրոսյանը 66 կգ քաշային կարգում սեղմում պառկած դրությունից մրցաձևում` 2-րդ, եռամարտ մրցաձևում` 3-րդ: