06/04/2018 09:45
«Ժամանակ». Սերժ Սարգսյանին վարչապետ կառաջադրի Կարեն Կարապետյանը
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստում, որն, ըստ ամենայնի, կկայանա նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո:
Սարգսյանին վարչապետ կառաջադրի կուսակցական գծով նրա տեղակալ, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նա նաև համոզիչ հիմնավորումներ կներկայացնի, թե ինչու պետք է հենց Սերժ Սարգսյանը լինի վարչապետ՝ անվտանգություն, Արցախի հարց, միջազգային դրություն, մեր պատասխանը Չեմբեռլենին:
Մի խոսքով՝ Կարեն Կարապետյանը պետք է մինչև վերջ ապացուցի, որ արժանի է փոխվարչապետի պաշտոնին»: