06/04/2018 13:46
«Տոտտենհեմը» երկմտում է. արժե՞ 3 տարով երկարաձգել պայմանագիրը Դեմբելեյի հետ
Կիսապաշտպան Մուսա Դեմբելեն չի կարողանում համաձայնության գալ «Տոտտենհեմի» հետ՝ նոր պայմանագրի վերաբերյալ, հայտնում է Sports.ru-ն:
30-ամյա բելգիացին, որը 2019-ին կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ, ակնկալում է պայմանագրի երկարացում 3 տարով և աշխատավարձի բարձրացում:
Լոնդոնյան ակումբը նման պայմանագրի ստորագրումը ռիսկային է համարում՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի տարիքն ու վնասվածքները: