06/04/2018 12:56
Բակո Սահակյանը հանձնարարել է մինչև հունիսի 1-ը կոշտ կենցաղային թափոնների կառավարման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կոշտ կենցաղային թափոնների կառավարման հիմնախնդրի վերաբերյալ:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները:
Բակո Սահակյանը հանձնարարել է բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությանը, Ստեփանակերտի քաղաքապետին, շրջվարչակազմերի ղեկավարներին կոշտ կենցաղային թափոնների կառավարման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել մինչև 2018 թվականի հունիսի 1-ը:
Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: