06/04/2018 20:30
ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրական պատերազմին միացրել է ռազմական նավատորմը
Վաշինգտոնի և Պեկինի կողմից պատժամիջոցների սահմանման սպառնալիքը կողմերին հարկադրել է ցուցադրել ռազմական նավատորմի հզորությունը Հարավչինական ծովում, ասված է ռազմական վերլուծաբան Միննի Չանի հոդվածում, որը հրապարակվել Է South China Morning Post-ում, փոխանցում է Lenta.ru-ն:
Ապրիլի 5-ին Չինաստանն իր մասշտաբներով աննախադեպ ռազմածովային զորավարժություններ է սկսել Հարավչինական ծովում: Դա դարձել է ԱՄՆ-ի նավատորմի երեք ավիակիր խմբերի՝ տարածաշրջանում պատրաստվող զորավարժությունների պատասխանը: ՉԺՀ-ն ավելի քան 40 նավ է գործի դրել Հյուսիսային, Արևելյան և Հարավծովային նավատորմերից: Հրամանատարության մտահղացմամբ՝ դրանք պետք է ցուցադրեն Չինաստանի ռազմական հզորությունը:
Ընդգծվում է, որ ռազմական ուժի ցուցադրումը պետք է դրսևորի իր տնտեսական շահերը պաշտպանելու Չինաստանի վճռականությունը: