07/04/2018 10:18
Պատգամավորներից դեմ արտահայտվողների քանակն անհամեմատ կնվազի. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետի քվեարկությունը խորհրդարանում անցկացվելու է ոչ էլեկտրոնային եղանակով:
«Այսինքն՝ ոչ թե պատգամավորները սեղմելու են կողմ կամ դեմ կոճակները, այլ նրանցից յուրաքանչյուրը ասելու՝ ինքը կողմ է, թե դեմ առաջադրված թեկնածուին, իսկ հաշվիչ հանձնաժողովը հավելու և գրանցելու է քվեարկության արդյունքները:
Եթե քվեարկությունն իսկապես տեղի ունենա այդ ռեժիմով, ապա դեմ արտահայտվողների քանակն անհամեմատ կնվազի, որովհետև մի բան է սեղմել դեմ կոճակը, մի բան է ասել, որ դու դեմ ես Սերժ Սարգսյանին», - գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում