Եթե հենց հիմա առաջարկեն նկարահանվել այնպիսի ֆիլմում, որն իմ սրտով կլինի, պատրաստ եմ հրաժարվել հոնորարից. «Վրիժառու»-ից հայտնի Սաքուլիկ

09/04/2018 19:44

Եթե հենց հիմա առաջարկեն նկարահանվել այնպիսի ֆիլմում, որն իմ սրտով կլինի, պատրաստ եմ հրաժարվել հոնորարից. «Վրիժառու»-ից հայտնի Սաքուլիկ


Էկրանային հերոսները երբեմն այնքան իրական են լինում, որ թվում է՝ նրանց հանդիպում ես անընդհատ ու ամենուր: Aysor.am-ի զրուցակիցն Արման Առաքելյանն է, ով իր էկրանային մեկնարկն ազդարարեց 12 տարի առաջ՝ նկարահանվելով Գոռ Վարդանյանի «Վրիժառու» ֆիլմում, որտեղ մարմնավորում էր Ազգային ժողովի պատգամավորի հղփացած որդու՝ Սաքուլիկի կերպարը:  Այնուհետև հաջորդեց «Հրեշտակների դպրոցը» սերիալը, «Ծաղկաձոր-Չիկագո» գեղարվեստական ֆիլմն ու «Հրեշների գայլը»…

Իրեն վստահված առաջին դերն Արմանն այնքան շոշափելի էր կերտել, որ շատերը վստահ էին՝ Սաքուլիկը կյանքից վերցված իրական կերպար է: Նրա հետ զրուցել ենք ոչ միայն էկրանային երկարատև բացակայության, այլև՝ նոր գործունեության, ընտանիքի ու հետաքրքրությունների մասին:

- Արման, տևական ժամանակ է՝ էկրաններին չեք երևում: Փոխե՞լ եք Ձեր գործունեության ոլորտը, թե՞ հրավերների պակաս կա:

- Անկեղծ ասած՝ հիմա շատ սերիալներից հրավերներ ունեմ, սակայն ժամանակս մի քիչ սուղ է: Հայ-ամերիկյան ընկերության հետ եմ համագործակցում, այստեղ իմ բիզնեսն եմ հիմնել՝ առողջ ապրելակերպի կենտրոն է: Հայաստանում նմանատիպ 16-ից ավելի կենտրոն ունեմ, մարդկանց օգնում եմ՝ իրենց առողջ, երիտասարդ ու գեղեցիկ զգան: Այն, որ մարդիկ գոհ են իմ աշխատանքից ու շնորհակալություն են հայտնում, ինձ ավելի հարազատ ու հաճելի է, քան՝ մերօրյա հայկական սերիալներում նկարահանվելը: Այսօրվա իմ զբաղմունքն ինձ համար ամենալավն ու ամենահետաքրքիրն է:

- Սերիալների հետ կապված՝ Ձեզ ֆինա՞նսը չի գոհացնում, թե՞ որակը:

- Եթե դա մշտական աշխատանք դիտարկենք, ֆինանսը, քանի որ իրենց տված գումարով չես կարող գոյատևել, ուր մնաց՝ ապրել: Բայց, դե որակն էլ այն չի. ինչ ուզում է անենք ու ասենք, Հայաստանում շոու բիզնեսը շատ թույլ է… (Մտածում է, հեղ.) եթե անկեղծ՝ ներկա պահին ֆինանսն ինձ համար երկրորդական, երրորդական տեղում է: Հավատացեք, եթե հենց հիմա առաջարկեն նկարահանվել այնպիսի ֆիլմում, որը լիովին իմ սրտով կլինի, պատրաստ եմ նույնիսկ հրաժարվել հոնորարից:  Առաջին հերթին կցանկանամ իմ մեջ արթնացնել այն տարիների հիշողությունները: Ես, իսկապես, սիրում եմ ֆիլմերում նկարահանվել, չեմ խաբի ու ասի՝ դա ինձ դուր չէր գալիս:

- Թեև իրարից տարբերվող մի քանի կերպարում եք հանդես եկել, բայց առավել հիշվեց Սաքուլիկը: Ինչո՞ւ:

- Սաքուլիկի կերպարը շատ բացասական կերպար էր: Նրա միջոցով ցույց էի տալիս մարդկանց, թե Երևանում ինչքան վատ երևույթներ են տեղի ունենում ու ինչ կարող է լինել նման հղփացածների վերջը: Չեմ հերքի, այդ կերպարը սիրով եմ խաղացել, քանի որ ասելիքը շատ էր: Ընդհանրապես, հաճույքով եմ աշխատում Գոռ Վարդանյանի հետ: Բայց ասեմ, որ շատ եմ հավանել նաև «Հրեշտակների դպրոցը»:

- Որքան գիտեմ՝ Գոռ Վարդանյանն այժմ նոր ֆիլմի վրա է աշխատում: Ձեզ չի՞ առաջարկել նկարահանվել այս ֆիլմում:

- Ինձ ասել էին, որ ես էլ եմ ներգրավվելու այդ ֆիլմում, բայց դեռևս հրավեր չեմ ստացել…

- Ի՞նչ մասնագիտություն ունեք, Թատերական ինստիտո՞ւտն եք ավարտել:

- ՉԷ, որևէ տեղ չեմ ավարտել, ֆիլմում նկարահանվելու համար էլ ինձ պատահաբար են ընտրել: 12 տարի առաջ առավել ակտիվ կյանք էի վարում: Ասում են չէ՞՝ Աստված յուրաքանչյուրին ուժերը փորձելու շանս է տալիս, ինձ էլ նման հնարավորություն տրվեց, օգտագործեցի… Սաքուլիկի կերպարին համապատասխան դերասան էին փնտրում, գիտեմ, որ շատ են ման եկել, բայց ապարդյուն: Ես այդ ժամանակ Թատերական ինստիտուտում օտարերկրյա ընկերուհի ունեի, պատահաբար ինձ տեսնում են ու ընտրում. ծիծաղս, շարժուձևս շատ բնորոշ էին այդ կերպարին: Սկզբից չէի ուզում նկարահանվել, մտածում էի՝ ես ու՜ր, կինոն ո՜ւր, բայց ծնողներս խրախուսեցին ու խորհուրդ տվեցին փորձել: Փորձեցի ու հաջողվեց, հետագայում էլ բազմաթիվ առաջարկներ ստացա:

- Բնույթով նմա՞ն էիք Ձեր հերոսին:

- Կան և՛ տարբերություններ, և՛ նմանություններ: Սովորաբար, էկրաններին ես այնպիսին եմ, ինչպիսին իրական կյանքում, բայց, իհարկե, կան բաներ, որոնք 180 աստիճանով տարբեր են ինձանից: Կոնկրետ «Վրիժառու»-ի իմ հերոսն ու ես շատ տարբերություններ ունեինք: Գիտեմ, որ ԱՄՆ-ում որևէ երեխա հենց իրեն խելոք չէր պահում, տնեցիք ասում էին՝ հո դու Սաքուլիկը չե՞ս (ծիծաղում է, հեղ.):

- Էկրաններին հայտնվելը ի՞նչ փոխեց Ձեր կյանքում:

- Շրջապատս ամբողջովին փոխվեց: Նաև, հնարավորություն ստեղծվեց, որ բանակում չծառայեի, բայց ես այդ մի հնարավորությունը չօգտագործեցի: Ես շատ էի ուզում ծառայել ու իմ կամքով գնացի բանակ:

- Շոու բիզնեսի, դերասանական աշխարհի ընկերներն այսօ՞ր էլ Ձեր կողքին են:

- Այդ բնագավառից իմ ընկերներն են Դավիթ Մարդյանը, երգիչներից շփվում եմ Սպիտակցի Հայկոյի, Լիլիթ Կարապետյանի հետ… Ճիշտն ասած՝ ժամանակի սղության պատճառով ոչ բոլորի հետ եմ կարողանում հանդիպել, ժամանակ առ ժամանակ զանգվում ենք, զրուցում, բայց հանդիպումները հազվադեպ են: Առօրյայում ավելի շատ շրջապատված եմ այն մարդկանցով, որոնց հետ շփվում ենք աշխատանքի մեջ:

- Արման, ի՞նչն էր պատճառը, որ սկսեցիք հետաքրքրվել ու հետո նաև Ձեր բիզնեսը հիմնել առողջ ապրելակերպի ոլորտում:

- Ես առողջական բազմաթիվ խնդիրներ ունեի, չափից շատ նիհար էի: Երբ ամուսնացա, պարզվեց՝ կինս էլ խնդիրներ ունի: Մի օր մեզ զանգեցին, հրավիրեցին օգտվել իրենց ծառայությունից: Առաջինը կինս համարձակություն հավաքեց ու փորձեց. արդյունքից գոհ էր: Ես էլ հետևեցի նրա օրինակին ու հիմա ինձ մոտ ամեն ինչ կարգավորվել է, ինձ առույգ ու առողջ եմ զգում: Նաև նվիրական երազանքներս են իրականանում. միշտ երազել եմ հանգստանալ տարբեր երկրներում, վայելեմ իմ կյանքը, ու հիմա այդպիսի հնարավորություն ունեմ: Բոլորովին վերջերս էլ Երուսաղեմ էի գնացել ու որդուս հետ այնտեղ մկրտվեցի:

- Որքան հասկանում եմ, վերջին տարիներին հայերը ևս սկսել են առողջ ապրելակերպին հետևել: Առողջական խնդիրնե՞րն են շատացել, թե՞ գիտակցությունն է փոխվել:

- Հավատացեք, բոլոր մարդիկ էլ այս կամ այն խնդիրն ունեն. մեկը քաշի ավելացման կամ պակասի խնդիր ունի, մյուսը՝ ճնշում կամ այլ գանգատ և այլն: Աշխարհի բնակչության 43 տոկոսն այսօր տառապում է ճարպակալությամբ, ինչն ամենավատ հիվանդություններից մեկն է, իսկ մենք բավական մատչելի գնով օգնում ենք ձերբազատվել այդ չարիքից: Մեր առաջարկած սնունդով սնվում են Հենրիխ Մխիթարյանը, Ռոնալդուն, Քիմ Քարդաշյանը… Այս սնունդով սնվում ենք ես, կինս, իմ նորածին որդին:

- Սովորաբար, ճանաչվածության, հայտնիության «համն» առած մարդիկ դժվարությամբ են հրաժարվում այդ ամենից: Ձեզ համար դժվար չէ՞ր բնագավառի փոփոխություն կատարելը:

- Իսկապես, շատ դժվար որոշում է դա: Նույնիսկ մեկ անգամ այդպիսի «շոկ» եմ ապրել. ակտիվ էկրանային կյանքից հետո եղավ մի պահ, որ սրտանց ուզում էի նկարահանվել, բայց 6-7 ամիս ոչ մի առաջարկ չէի ունենում: Սակայն, երբ ծանոթացա ապագա կնոջս հետ, կյանքս 180 աստիճանով փոխվեց, անձնական կյանքս հագեցած ու հետաքրքիր էր… Իհարկե, հետագայում առաջարկներ եղան, բայց արդեն այլ երկիր էի տեղափոխվել: Վերադարձից հետո էլ սկսեցի զբաղվել այն գործով, ինչով հիմա եմ զբաղվում:

- Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

- Ես ինձ հարուստ մարդ եմ համարում, քանի որ ունեմ ծնողներ, քույր ու եղբայր, ամուսնացած եմ, ունեմ 4 ամսական որդի՝ Լիոնս: Ծնողներս Հայաստանում չեն բնակվում: Սիրում եմ ամեն կիրակի քաղաքից դուրս մեկնել ու ընտանիքիս հետ հանգստանալ, կինս ու զավակս իմ ամբողջ աշխարհն են, կիրակի օրերը միայն նրանց է պատկանում: Ապրում ու շնչում եմ իմ բալիկով, նա իմաստավորել է իմ կյանքը: Գիտեք՝ երկու տարի զավակ չեմ ունեցել, քանի որ ֆինանսական կայունություն չեմ ունեցել, ուզում էի ոտքի կանգնել, հետո նոր ընտանիքս համալրել: Ու երբ նրան առաջին անգամ գրկեցի, այնպիսի զգացում ապրեցի, ինչպիսին կյանքում չեմ ապրել: Հիմա նպատակներ ունեմ, ձգտումներ, որոնք պետք է իրականացնեմ… Շատ են խոսում այն մասին, թե հիմա գործ չկա, Հայաստանում երիտասարդները աշխատանք չունեն… Չգիտեմ, ես չեմ կարողանում հասկանալ պարապ մարդուն, ով ոչինչ չի անում, բացի բողոքելուց: Ես էլ եմ այս երկրում ծնվել, ապրել ու մեծացել: Պետք է լավ փնտրել, ու, անպայման, կգտնեք ձեզ ընձեռված հնարավորությունը:

- Լիոնն այնքան էլ տարածված անուն չի, ինչո՞ւ որոշեցիք հենց այդպես անվանակոչել Ձեր որդուն:

- Մենք շատ էինք մտածում, թե ինչ անուն ընտրենք մեր տղայի համար, արդյունքում ընտրեցինք սա: Ուզում էինք ուժը բնորոշող անուն լինի, քանի որ թե՛ ես, թե՛ կինս բնույթով ուժեղ մարդիկ ենք, կամքի ուժ ունենք: Դե, նաև կինս ամսով առյուծ է, ես էլ առյուծներին շատ-շատ եմ սիրում (ժպտում է, հեղ.): Ի դեպ, այլազգի մի քանի ընկեր ունեմ այդ անունով, ովքեր բավական հաջողակ մարդիկ են…

- Ձեր կինը հայուհի՞ է:

- Այո, հայուհի է, անունը Մերի: Չնայած, անձնագրային անունը Մարիամ է, բայց ինքն այդ անունն այնքան էլ չի սիրում, իր համար ընտրել է Մերի տարբերակը… Երբ մենք հանդիպեցինք, նա միակ մարդն էր երևի, որ չգիտեր՝ ֆիլմերում նկարահանվել եմ, ինձ էկրաններից չէր ճանաչում: Ինձ համար դա շատ կարևոր էր: Կարևոր էր նաև այն, որ կողակիցս ամուր ու հաստատուն մարդ լինի, մեկտեղ՝ հարգի ու սիրի իր ընտանիքին: Փառք Աստծո՝ գտա իմ ճիշտ կեսին:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:07 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին Այսօր, 14:01 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 13:59 Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում. ՍԱՏՄ (Լուսանկարներ) Այսօր, 13:55 Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա Այսօր, 13:46 Ռազմատեխնիկայի գնումների մասին լուրերն Ադրբեջանի համար հնարավորություն են ստեղծում ՀՀ-ի ռազմական պոտենցիալն առավել ճշգրիտ գնահատելու. ՊՆ-ն պետք է աշխատի նաև հնդկական կողմի հետ. Աբրահամյան Այսօր, 13:43 Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան Այսօր, 13:29 Իշխանությունները չէին ցանկանա ճնշումների տակ հայտնվել․ Խաչատրյանը՝ ԵԱՏՄ նիստը Երևանում չանցկացնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:15 Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանք առաջ. Պապոյանը՝ արագաչափերը հանելու մասին Այսօր, 13:06 Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն. գյումրեցին պետք է ընտրի հաջորդ 5 տարիների ավագանուն և համայնքի ղեկավարին. Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 12:54 2025-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա Այսօր, 12:51 Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը Այսօր, 12:39 Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, վիրավորներ կան Այսօր, 12:33 «Խոսել եմ մեր խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հետ․ իմ մասով ոչ մի հարց չի քննարկվելու». Գեղամ Նազարյանը հերքում է տարածվող լուրերը Այսօր, 12:19 ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն» Այսօր, 12:07 Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության Այսօր, 12:04 Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Opel»-ներ Այսօր, 12:02 Սպիտակի ոլորաններում ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է Այսօր, 11:59 Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է Այսօր, 11:54 Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը. Քաղաքապետարան Այսօր, 11:47 Հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 4.2% Այսօր, 11:42 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց». ՌԴ ԱՀԾ Այսօր, 11:34 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Այսօր, 11:29 ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշաններով ապրանքները վաճառելիս պարտադիր սկանավորել դրանք Այսօր, 11:28 Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. Համաշխարհային բանկի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները Այսօր, 11:26 Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Այսօր, 11:21 Ֆիքսենք փաստը՝ ՔՊ-ն վախենում է Գյումրիում գնալ ընտրությունների, չունի նաև թեկնածու. Քաղաքագետ Այսօր, 11:09 Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով Այսօր, 11:04 «Ջրվեժ» անտառպարկն՝ այսօր. Լուսանկարներ Այսօր, 11:01 Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում Այսօր, 10:55 Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Այսօր, 10:44 «Ամբերդ ամրոցը» փակ է այցելությունների համար, պատճառն առատ ձյունն է Այսօր, 10:37 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով Այսօր, 10:17 Ոստիկանության 7 ծառայող ազատվել է աշխատանքից, 1-ի նկատմամբ հայտարարվել է նկատողություն Այսօր, 10:12 Դեսպան Մակունցը և AEI ավագ գիտաշխատող Ռոհաչն անդրադարձել են տարածաշրջանային կարգավորման հարցին Այսօր, 10:04 Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ն ընդունել են հրադադարի ԱՄՆ առաջարկը. Բայդեն Այսօր, 10:02 Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Այսօր, 09:51 Քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյան Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:25 Լարսի ավտոճանապարհը փակ է, Աշոցքի տարածաշրջանում էլ բուք է Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը Այսօր, 09:21 «Հրապարակ». Գեղամ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները Այսօր, 09:17 «Հրապարակ». Աղազարյանը հետաձգել է որոշումը Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի ընկերն է Այսօր, 09:13 «Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը հատել է 2 միլիոն դրամի շեմը Այսօր, 09:09 «Հրապարակ». Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս 26/11/2024 22:42 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է՝ մերկասառույցի պատճառով, Նոյեմբերյանում, Բերդում, Ճամբարակում մառախուղ է 26/11/2024 22:31 «Դիլիջան» ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը՝ ծախել 26/11/2024 22:18 Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ․ Արտակ Զաքարյան 26/11/2024 22:01 Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան 26/11/2024 21:46 Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում, վերականգնում 26/11/2024 21:28 6 բալանոց երկրաշարժ Իրանում․ Զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ 26/11/2024 21:18 ՔՊ-ի այսօրվա նիստում որոշեցին՝ ով կլինի Արմավիրի մարզպետը 26/11/2024 20:50 Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան 26/11/2024 20:33 Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ 26/11/2024 20:15 Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում 26/11/2024 20:01 Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն (Տեսանյութ) 26/11/2024 19:51 Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար 26/11/2024 19:38 Տղամարդը նռնակով սպառնացել է շտապօգնության բուժանձնակազմին (Տեսանյութ) 26/11/2024 19:26 «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ՝ ով ա դա մտցրել»․ Գեղամ Նազարյան 26/11/2024 19:13 Լիբանանում չեն բացառում՝ կեսգիշերին Իսրայելի հետ հնարավոր է՝ հրադադար հաստատվի 26/11/2024 18:59 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 26/11/2024 18:43 Վայոց ձորում, Տավուշում և Արմավիրում քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ են անցկացվելու 26/11/2024 18:28 Որոնվում է Շենգավիթի բակերում մեքենաներից գողություններ կատարած երիտասարդը (Տեսանյութ) 26/11/2024 18:13 «Դադարեցրեք ռազմական գործողությունները, այլապես Լիբանանը կկործանվի»․ Բորելը կոչ է ուղղել Իսրայելին 26/11/2024 18:00 Հայաստանը դե յուրե հանդիսանում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և ունի ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ․ Ուշակով 26/11/2024 17:48 Շիրակի մարզում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Ճամբարակում, Սյունիքում մառախուղ է 26/11/2024 17:34 Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը, բայց ամեն ինչ անելու ենք, որ նրա իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունենա. Նաիրի Սարգսյան (Տեսանյութ) 26/11/2024 17:20 Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին պատգամել է հայորդիների սրտերում զորացնել աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը 26/11/2024 17:07 «Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ»․ Իշխան Սաղաթելյանի հոդվածը 26/11/2024 16:52 Փաշինյանը Լեհաստանի նախագահի հետ ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել 26/11/2024 16:39 Ալեն Սիմոնյանը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցերի 26/11/2024 16:33 Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման նպատակով կոմիտե է ստեղծվել 26/11/2024 16:26 Վերին Լարսում մոտ 450 հայկական բեռնատար է կուտակվել 26/11/2024 16:20 Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ 26/11/2024 16:10 Հունաստանը պատրաստվում է ռուսական արտադրության ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին. ՀՀ ՊՆ-ից հունական լրատվամիջոցի հրապարակմանը չեն արձագանքել 26/11/2024 15:58 Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ․ Լուսանկարներ 26/11/2024 15:56 Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 26/11/2024 15:44 Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է 26/11/2024 15:38 Կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին (Mediahub) 26/11/2024 15:35 Արևմուտքը ձախողել է ուկրաինական հակամարտությունում, բայց նրանք չեն հանգստանա և կփորձեն քաոս ստեղծել ԱՊՀ երկրների տարածքում. Նարիշկին 26/11/2024 15:30 Եվրոպացիները պարտավոր են կատարել Իսրայելի վարչապետի դեմ ՄՔԴ-ի օրդերը, երբ դատարանը որոշեց կալանավորել Պուտինին, շատերը ծափահարեցին, իսկ ոմանք այսօր լռում են. Ժոզեպ Բորել 26/11/2024 15:19 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը 26/11/2024 15:10 Հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին․ Պապիկյան (Լուսանկարներ) 26/11/2024 15:01 Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից 26/11/2024 14:37 «Նշում եք՝ դեղերի համար մրցունակ գնագոյացում եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն». վարկային համաձայնագրի միջոցառումների ծրագրերը ևս Հրայր Թովմասյանի համար համոզիչ չեն 26/11/2024 14:09 Երեխա ժամանակից արել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտել. Հովիկ Աղազարյան 26/11/2024 14:06 Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ համակարգման ներքո գործող ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային քննարկում է անցկացրել 26/11/2024 14:03 «Օպերայի բակում». ուսուցողական հեքիաթ-պատումը Աստրալային գոտի կտեղափոխի գիրքն ընթերցողներին. Արմեն Գրիգորյան (Լուսանկարներ) 26/11/2024 13:56 Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր քաղաքական վարքագծի համար պետք է կրի քաղաքական պատասխանատվություն. Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին (Տեսանյութ) 26/11/2024 13:45 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան 26/11/2024 13:39 1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին 26/11/2024 13:32 Մանկական ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս վայր դնեմ՝ առանց իրեն տեսնելու. սպասում եմ գա Մոսկվայից. Հովիկ Աղազարյան 26/11/2024 13:18 Հորդոր վարորդներին. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 26/11/2024 13:12 Ես կորոշեմ, թե ինչով եմ զբաղվելու, կլինի՞ այսուհետ իմ անձնական կյանքին չխառնվեք. պատգամավորը՝ լրագրողներին (Տեսանյութ) 26/11/2024 13:04 Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը. Մամիջանյան 26/11/2024 12:57 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270 000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Թովմասյան (Տեսանյութ) 26/11/2024 12:47 Կազմ ու պատրաստ ենք ցանկացած աջակցության, որը Հայաստանին կմոտեցնի եվրոպական ընտանիքին. Լեհաստանի նախագահ (Տեսանյութ) 26/11/2024 12:41 Վարկային այս 102 մլն գումարով կատարելու եք ընթացիկ ծախսեր, բայց սա կապ չունի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հետ. Հրայր Թովմասյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը