10/04/2018 09:45
Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանին հասկացրեց, թե ով է այստեղ իրական իշխանությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «Այսպիսով` Արմեն Սարգսյանը հասցրեց ընդամենը մի քանի ժամ վայելել իր նոր կարգավիճակը և զգալ որպես պետության գլուխ (ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ):
Կարապետյանն այս հայտարարությամբ ուղղակի վերջ դրեց նրա ոգևորությանը` շեշտելով հատկապես Սերժ Սարգսյանին «առաջին դեմք ներկայացնելու» մասին: Այսինքն` Սերժ Սարգսյանն այսպես Արմեն Սարգսյանին հասկացրեց, թե ով է այստեղ իրական իշխանությունը: Բայց նկատենք, որ այդ հայտարարությունն անելիս Կարեն Կարապետյանն ինքն էլ անհարմար վիճակում էր. չէ՞ որ ժամանակին իրեն Մոսկվայից հրավիրեցին՝ խոստանալով պաշտոնավարելու հնարավորություն տալ նաև ապրիլից հետո:
Եվ երբ Կարապետյանը ոգևորված սկսեց հայտարարել, թե ցանկություն ունի և պատրաստ է վարչապետ մնալ ապրիլի 9-ից հետո, ՀՀԿ-ականները, մեջտեղ բերելով չորս տարվա մշտական բնակության ցենզը, հասկացրին՝ «որտեղ են գիշերում խեցգետինները»: Ու երեկ «առաջին դեմքի» մասին այդ հայտարարությամբ Կարեն Կարապետյանը ստիպված էր ընդունել նաև իր պարտությունը և հպատակվել Սերժ Սարգսյանին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում