10/04/2018 09:35
Օրն անգամ չավարտված, Սերժ Սարգսյանն անգործ չմնաց. ունի նոր կարգավիճակ. «Իրատես»
«Իրատես»-ը գրում է. «Երեկ երեկոյան քաղաքական վերնախավը հավաքվել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում և, այսպես ասած, «շվեդական սեղանի» շուրջը նշել Արմեն Սարգսյանի «նախագահացումը»: Օրվա վերջում էլ ազդարարվեց երկար սպասված ու խիստ կանխատեսելի լուրը:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:
Փաստորեն, օրն անգամ չավարտված, Սերժ Սարգսյանն անգործ չմնաց, նա արդեն ունի նոր կարգավիճակ: ԱԺ-ն մեկ շաբաթ անց բաց քվեարկությամբ խորհրդարանական երկրի կառավարումը կրկին կվստահի Սերժ Սարգսյանին: Մեծ հաշվով, բան չի փոխվում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում