10/04/2018 16:58
Վարդան Մինասյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Ապրիլի 10-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թվում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկել է քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը:
Գործկոմի անդամները միաձայն կողմ են արտահայտվել ներկայացաված թեկնածության վերաբերյալ և Վարդան Մինասյանը հաստատվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Հիշեցնենք՝ 2009 թվականի մարտին, երբ հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պուլսենը հեռացավ հավաքականից, Վարդան Մինասյանը դարձավ Հայաստանի հավաքականի մարզիչ։
2013 թվականին, սակայն, Վարդան Մինասյանը հրաժարական տվեց։ Այժմ նա ՀՖՖ-ի Տեխնիկական տնօրենն է։