11/04/2018 19:54
ՀՀԿ գրասենյակի դիմաց կազմակերպված ակցիան անվտանգ չէ. վնասվել է Aysor.am-ի օպերատորի տեսախցիկը և հագուստը (Լուսանկարներ)
ՀՀԿ կենտրոնական գարսենյակի առջև «Հայաստանի փրկության ճակատ» և «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ընթացքում պայթեցված ճայթռուկի հետևանքով վնասվել է Aysor.am լրատվական կայքի օպերատորի հագուստն ու տեսախցիկը:
Նշենք, որ նմանատիպ գործողությունները մարդաշատ վայրերում թույլատրելի չեն, որովհետև վնասում են մարդկանց առողջությունը:
Այսօր մի քանի ճայթռուկ էլ ԱԺ նիստերի դահլիճում վառել էին «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանը:
Ակնհայտ է, որ օգտագործված ճայթռուկը վտագն է ներկայացնում և կարող էր ծանր հետևանքներ ունենալ հավաքի մասնակիցների համար ևս:
Ըստ դրա օգտագործման կանոնների՝ արգելվում է այն օգտագործել փակ տարածություններում, ունի վտանգավորության երկրորդ աստիճան:
«Օգտագործել մարդկանցից, շինություններից, ծառերից, ճանապարհներից հինգ մետր հեռավորությամբ: Օգտագործել միայն բաց տարածությունում՝ քամու բացակայության պայմաններում», - մասնավորապես՝ նշված է օգտագործման կանոններում: