11/04/2018 09:41
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը կառավարության կազմում արմատական փոփոխություններ կանի տարեվերջին
«Ժողովուրդ» թերթը գրել է. «Թեև իշխող ՀՀԿ-ն պաշտոնապես դեռ չի որոշել, սակայն այլևս որևէ կասկած չկա՝ վարչապետի պաշտոնում առաջադրելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Միաժամանակ, «Ժողովուրդ» թերթի աղբյուրների պնդմամբ, ՀՀ վարչապետի՝ նոր Սահմանադրությամբ պետության փաստացի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանը չի պատրաստվելու կառավարության կազմում լուրջ փոփոխություններ իրականացնել: Միայն նշանակվելու են փոխվարչապետներ, ընդ որում՝ առաջին փոխվարչապետը լինելու է Կարեն Կարապետյանը: Իսկ նախարարները շարունակելու են պահպանել իրենց պորտֆելները: Սակայն սա մինչև տարեվերջ:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը կառավարության կազմում արմատական փոփոխություններ պատրաստվում է անել արդեն տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին, երբ վերջնականապես հարմարված լինի նոր պաշտոնին: Մեր աղբյուրները պնդում են, որ միայն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կարող է չշարունակել հետագա պաշտոնավարումը. նա տարեսկզբին հրաժարական էր ներկայացրել, բայց հետո հրաժարականը ետ վերցրել: Չնայած հավանական է, որ նա որոշի «դիմանալ» մինչև տարեվերջ և այդ ժամանակ ազատ արձակվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: