11/04/2018 09:36
«Ժամանակ». Հնարավոր է՝ Վահան Մարտիրոսյանն ու Լևոն Ալթունյանը հրաժեշտ տան պաշտոնին
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ կառավարության հրաժարականից ու վարչապետի փոփոխությունից հետո որոշ նախարարներ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին:
Շրջանառվում են առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի, տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի, էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանի անունները: Մեզ հասած տեղեկություններով՝ գնացող նախարարների թվում է նաև բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Այս ամիսներին նրա պաշտոնավարումից դժգոհություններ կան, նա ոլորտին չի տիրապետում: Նախարարությունում շրջանառվող լուրերի համաձայն՝ հնարավոր է նորից վերադառնա Արամայիս Գրիգորյանը, թեև այդ պորտֆելը կոալիցիոն գործընկեր Դաշնակցությանն է պատկանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: