12/04/2018 12:56
Արդյունաբերության ոլորտում 21,5 մլրդ դրամի ներդրումների շնորհիվ Հայաստանում կստեղծվի 475 նոր աշխատատեղ
Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է երեք ներդրումային ծրագիր, գործադիրի դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը:
Նա նշեց, որ ներկայացվել է 21,5 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր, որի արդյունքում կստեղծվի 475 նոր աշխատատեղ:
«Ներդումները լինելու են թեթև արդյունաբերության ոլորտում, նաև՝ կոնյակի և գինու արտադրության ոլորտում», - ասաց նախարարի պաշտոնակատարը: