12/04/2018 16:08
ՌԴ-ն կմնա ԵՄ-ին գազի հանգուցային մատակարարը, բայց անհրաժեշտ է մրցակցություն ստեղծել
Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում կմնա Եվրամիությանը գազի հանգուցային մատակարարը, բայց նա պետք է գտնվի մրցակցության պայմաններում, որպեսզի էներգակիրների գները շահավետ լինեն Եվրամիության համար, հայտարարել է կլիմայական փոփոխությունների և Էներգետիկայի եվրակոմիսար Միգել Արիաս Կանիետեն՝ Բրյուսելում ելույթ ունենալով «Եվրոպայի էներգետիկական գագաթաժողով» խորհրդաժողովում, փոխանցում է ТАСС-ը:
«Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում կմնա Եվրամիությանը գազի հանգուցային մատակարարը, բայց նա պետք է մնա մրցակցող արտադրողների մշտական ճնշման ներքո, որպեսզի գազի շահավետ գներ ապահովվեն Եվրոպայի շուկայի համար», - ասել է նա: