12/04/2018 20:20
Դուբայում անշարժ գույքը թանկանալու է
Վերջին երկու տարիների ընթացքում Դուբայում և ԱՄԷ-ում անշարժ գույքի արժեքի կայուն անկում է արձանագրվում: Այս միտման գլխավոր պատճառը մի քանի խոշոր նախագծերի միաժամանակյա իրականացումն է:
Կառուցապատողներն այդ ռազմավարությանը հավատարիմ մնալ չեն կարող, քանի որ այն բացասական է ազդում ցածր գների շեմի վրա:
Gulf Sotheby’s վերլուծական գործակալության կանխատեսմամբ 2018 թվականին նախատեսվում է բարձրացնել անշարժ գույքի արժեքի ընդհանուր մակարդակը, հատկապես պատրաստի բնակարանների համար: Գների աճի վրա կազդի Դուբայում կայանալիք EXPO-2020 միջազգային ցուցահանդեսը: