13/04/2018 09:59
«Ժողովուրդ». Եթե ԲՀԿ-ն իշխանություն դառնա, «Ելքին» ստիպված են լինելու ԱԺ պաշտոններ բաշխել
«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը մաս չի կազմի իշխող կոալիցիային... տևական ժամանակ այս դաշինքի ներսում, հատկապես իշխանությունների հետ բիզնես կապեր ունեցողները թաքուն հույսեր էին փայփայում, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան կփոխվի, և իրենց «ընդդիմադիրի» անհարմար վիճակին վերջ կդրվի: Բայց նրանց հույսերն ի դերև ելան, ու սա երկու պատճառով. նախ` ՀՀԿ-ն չի ցանկանում պաշտոններ զիջել, բացի այդ, եթե ԲՀԿ-ն իշխանություն դառնա, խորհրդարանական միակ ընդդիմադիր խմբակցությունը կմնա «Ելք»-ը, որին ստիպված են լինելու ԱԺ պաշտոններ բաշխել՝ այդ թվում և փոխնախագահի աթոռը, ինչը ՀՀԿ-ն որևէ կերպ չի ցանկանում:
Ու հիմա չի բացառվում, որ «Ծառուկյան» խմբակցության մի մասը դեմ քվեարկի Սերժ Սարգսյանի թեկնածությանը, իսկ մի մասը՝ կողմ կոճակը սեղմի` իբր միամտաբար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: