13/04/2018 09:39
«Իրավունք». Քոչարյանի մերձավորները ամեն ինչ անում են, որ փաշինյանական հանարահավաքներին մոբիլիզացնեն ՕՐՕ դաշինքի մնացորդները
«Իրավունք»-ը գրում է. «Ըստ վստահելի աղբյուրի՝ Ռոբերտ Քոչարյանի մերձավորները ամեն ինչ անում են, որպեսզի փաշինյանական հանարահավաքներին մասնակցելու համար մոբիլիզացնեն ՕՐՕ դաշինքի մնացորդները։ Սակայն առկա է նաև նյութական խրախուսում, այդ գործը բավականին դժվար է ստացվում։
Մեր աղբյուրների վկայությամբ՝ շատերը գերադասելի են համարում ապահով կերպով «հերոսություններ» անել բացառապես համացանցում, բայց իրենց չենթարկել ռիսկի՝ հրապարակում հայտնվելու «մուֆտա տեղը քոթակ կերանք խնամիս ու ես» իրավիճակում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: