13/04/2018 09:43
«Փաստ». Մոտ տասնհինգ հազար մարդ կզրկվի հաշմանդամության թոշակից
«Փաստ» թերթը գրել է. «Հայաստանում 100 հազարից ավելի մարդ հաշմանդամության կենսաթոշակ է ստանում: Նրանցից 70 հազարը ցմահ թոշակ ստացողներն են, իսկ մնացածը՝ ամեն տարի բուժզննում անցնողները:
«Փաստ» օրաթերթի աղբյուրների վկայությամբ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարությանն է ներկայացնելու նախագիծ, որով փոխվում են հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու չափորոշիչները: Բանն այն է, որ դրանք անհամեմատ ավելի խստացվելու են: Մեր աղբյուրի պնդմամբ, նախագիծն ընդունվելու դեպքում (իսկ այն անպայման ընդունվելու է), մոտ տասնհինգ հազար մարդ կզրկվի հաշմանդամության թոշակից: Սա լուրջ խմորումներ կարող է առաջացնել, հազարավոր հիվանդներ հաշմանդամության կարգ չեն ստանա այլևս: Չի բացառվում, որ այս պատճառով Հայաստանում սոցիալական բունտ սկսվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: