13/04/2018 12:56
Արսեն Վենգեր. Մխիթարյանը երկու շաբաթից կապաքինվի
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկու շաբաթից պետք է վերականգնվի, հայտնում է Sport-express-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը ծնկահոդի կապանի վնասվածք ունի:
«Մենք շատ ենք անհանգստանում Մխիթարյանի համար: Կկարողանա արդյոք նա մասնակցել է եզրափակչին, եթե «Արսենալն» այնտեղ հայտնվի: Մի անհանգստացեք: Նա շուտով կապաքինվի, երկու շաբաթից կլինի անհրաժեշտ մարզավիճակում: «Արսենալը» լավ բժիշկներ ունի», - ասել է Վենգերը: