13/04/2018 13:39
Չինական Syntszyan company-ն Հայաստանում կարող է գյուղմթերքների վերամշակման ոլորտում գործունեություն ծավալել
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է չինական Syntszyan company «Chen and Agrotechnology Co.LTD» ընկերության ղեկավար Լի Սիենմինին:
Ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության ոլորտում և զբաղվում է նաև հայկական գյուղմթերքների արտահանմամբ:
Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, և ընդգծել, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում:
Ընկերության ղեկավարի հետ քննարկելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները, Արմեն Սարգսյանը քաջալերել է գործունեության ծավալել նաև գյուղմթերքների վերամշակման ոլորտում: