13/04/2018 19:02
14-օրյա քայլարշավի ընթացքում տեսանք տոկոսի տակ ճռռացող ժողովուրդ. Նիկոլ Փաշինյան
Ազատության հրապարակում մեկնարկել է Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում հնարավոր նշանակման դեմ հանրահավաքը։
14-օրյա քայլարշավից հետո Նիկոլ Փաշինյանն այսօր վերադարձավ Երևան ու Ազատության հրապարակում հայտարարեց 4-օրյա հանրահավաքների մեկնարկը։
Նա հայտարարեց, որ իրենց արշավը ուղղված է Սերժ Սարգսյանի վարչապետության, ՀՀԿ-ի հուսալքության դեմ։
«Սա արշավ էր հանուն արժանապատվության, ընդդեմ արտագաղթի ու հանուն նոր կյանքի», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 14 օրերի ընթացքում կատարել են 320 հազար քայլ՝ հանուն հայ ժողովրդի։
«Ի՞նչ տեսանք մենք. տեսանք կիսավեր ու կիսադատարկ գյուղեր, լքված ու չմշակվող վարելահողեր, աղբի մեջ կորած բնապատկերներ, ավերակ ճանապարհներ, տոկոսի տակ ճռռացող ժողովուրդ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Իմ քայլը» շարժման ղեկավարն ընդգծեց՝ քայլարշավի ընթացքում մարդիկ իրենց «աղաչել, խնդրել են, ավելի հաճախ պահանջել Հայաստանն ազատել ՀՀԿ-ի իշխանությունից»։