13/04/2018 15:14
Երևանում կանցկացվի սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը
Ապրիլի 15-ին Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում տեղի կունենա սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
Մրցումները կմեկնարկեն ժամը 09.00-ից: Առաջնությունը կտևի 5 մրցութային օր՝ ապրիլի 15-ից 19-ը, որին կմասնակցի եվրոպական 32 երկրների շուրջ 300 սուսերամարտիկ:
Առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը կներկայացնեն խոցասուսերակիր Էմմա Պողոսովան, Լիլիթ Էվոյանը, Ինեսա Բաբախանովան, Նաիրա Համազասպյանը, Էդուարդ Օվիկյանը, Վահագն Գրիգորյանը, Արմեն Գրիգորյանը, Աբրահամ Սարգսյանը և ճկասուսերակիրներ Անահիտ Ալոյանը, Հասմիկ Աղաբաբյանը, Արփինե Աթոյանը, Սեդա Գևորգյանը, Մայքլ Հովհաննիսյանը, Արմեն Դալլաքյանը, Պարգև Ստեփանյանը, Հենրիկ Բալիկյանը: