14/04/2018 14:43
«Փնտրում եմ Հանրապետականին» կարգախոսով ավտոերթ կանենք. Նիկոլ Փաշինյան. Ուղիղ միացում
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայարքող «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր նախատեսված 16։30-ի ավտոերթը դեպի Ծաղկաձոր չեղյալ է հայտարարվում։
«Ավտոերթի ժողովրդին խնդրում եմ ոչ թե «Հարսնաքար» գնալ, այլ գալ Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցների խաչմերուկ», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ավտոերթ կանեն՝ «Փնտրում եմ Հանրապետականին» կարգախոսով։