14/04/2018 09:37
«Ժամանակ». Ոստիկանության հետ դեմ առ դեմ կանգնելուց բացի, այլ իրավիճակ ու քայլ չի նշմարվում
«Ժամանակ» թերթը գրում է. «Առայժմ նկատելի է, որ իրավապահների, ոստիկանության հետ դեմ առ դեմ կանգնելուց բացի, այլ իրավիճակ ու քայլ, չի նշմարվում: Այդ պարագայում մնում է երկու տարբերակ՝ կա՛մ բախվել իշխանության ուժին ու նահանջել, կա՛մ ստեղծել իրավիճակ, երբ ոստիկանությունը պարզապես կհրաժարվի ուժ կիրառել և, այսպես ասած, կանցնի հանրության կողմը:
Բայց դրա համար անհրաժեշտ է տասնյակ, իսկ գուցե հարյուր հազարավոր քաղաքացիների կայուն ներկայությունը հրապարակում: Կայուն ներկայությունը, անշուշտ, չունի միայն հստակ ֆիզիկական իմաստ կամ նշանակություն: Կայուն ներկայությունը ամենից կարևոր մասով նշանակում է առնվազն միջնաժամկետ ապագայի տեսլական, ընդ որում՝ ոչ միայն ոստիկանության, այլ նաև ընդհանրապես պետական կառավարման համակարգի տարբեր առանցքային սեգմենտների համար, որոնք սովորաբար կազմել են իշխանության վարչահրամայական ուժը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: