14/04/2018 09:56
«Ժամանակ». Կարեն Կարապետյանը ցանկանում է մենաշնորհ հաստատել ևս մեկ չափազանց եկամտաբեր ոլորտում
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ցանկանում է մենաշնորհ հաստատել ևս մեկ չափազանց եկամտաբեր ոլորտում, ինչպիսին վառելիքի շուկան է: Խոսքը մեքենաների հիմնական վառելիք հանդիսացող գազի մասին է: Կարապետյանը հիմա էլ ունի գազալցակայաններ, սակայն սեղմված գազի լցակայանների շուկան մրցակցային է, և այդ պատճառով եկամուտը՝ սահմանափակ:
Հեղուկ գազը, ինչպես և բենզինը ամբողջովին ներմուծվում է, իսկ դա նշանակում է, որ ներմուծել կարող է միայն նա, ով ունի համապատասխան իրավունք, այսինքն՝ բենզինի նման մեկ ընկերություն: Մեր տեղեկություններով՝ այս գործը համատեղ ուժերով ուզում են գլուխ բերել ապագա առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը և նրա բիզնես գործընկեր Սամվել Կարապետյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: