14/04/2018 15:35
Փաշինյանն իր աջակիցների հետ ներխուժեց Հանրային ռադիոյի շենք. նա ուղիղ եթեր է պահանջում
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը իր համակիրների հետ քայլերթ կազմակերպեց:
Հասնելով Հանրային ռադիոյի շենքի մոտ՝ Փաշինյանն իր աջակիցների հետ ներխուժեց ռադիոյի շենք: Անվտանգության աշխատակցիները չկարողացան կանգնեցնել նրանց:
Շարժման մասնակիցները կոտրեցին ստուդիաներցի մեկի դուռը: Փաշինյանը հայտարարեց, որ մուտք գործելուց առաջ ոստիկանները սպառնացել են կրակել նրանց ուղղությամբ, մինչդեռ իրենց անվնաս հաջողվել է մուտք գործել շենք: Փաշինյանը նաև զգուշացրեց ակցիայի մասնակիցներին ոստիկանների հետ բախման չգնալ:
Փաշինյանն այս պահին իր թիմակիցների հետ ռադիոյի տաղավարներից մեկում է ու ուղիղ եթեր է պահանջում:
Փաշինյանը ներողություն խնդրեց աշխատակիցներից՝ ասելով, որ իր քայլերն ուղղված են «մեդիադաշտի ստրկացման դեմ»: