16/04/2018 10:24
«Մանչեսթեր Սիթին» դարձել է Անգլիայի չեմպիոն
«Մանչեսթեր Սիթին» արտահերթ հաղթել է Անգլիայի 2017/18 առաջնությունը:
Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 3:1 հաշվով հաղթել է «Տոտենհեմին», իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» տանը զիջել է «Վեստ Բրոմվիչին» (0:1):
«Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ հինգերորդ անգամ է նվաճում Անգլիայի առաջնության ամենաբարձր տիտղոսը (1936/37, 1967/68, 2011/12, 2013/14, 2017/18):