16/04/2018 16:01
Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն
Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով քաղաքացիներ են տուժել։
Տուժել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ելք»-ի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը։
«Նիկոլ Փաշինյանն ինձ հետ էր, պատնեշը ճեղքելիս ընկել է փշալարի վրա։ Վերջին տեղեկության համաձայն նրան տեղափոխեցին Նաիրի բժշկական կենտրոն», - հաղորդեց Տիգրան Ավինյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ևս վիրավոր է։
«Ալեն Սիմոնյանն էլ է վիրավորվել։ Թեթև վնասվածքներ էլ ես ունեմ։ Հիմնականում վնասվածքը փշալարերից է եղել, հնարավոր է նաև բախման պահին վահաններից էլ վնասվածքներ լինեն», - ասաց նա։