17/04/2018 15:26
Ձեր քաղաքական գործունեությունը կարելի է բնութագրել մեկ բառով՝ կիսատ. Գևորգ Գորգիսյանը՝ Սերժ Սարգսյանին
Ձեր կառավարման 10 տարվա ընթացքում ձեր քաղաքական իշխանությունը այդպես էլ չընկալեց ամենակարևորը, այն է՝ դուք եք պատասխանտուն երկրի զարգացման ու կայունության համար, ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Նա նշեց, որ Հանրապետականն այնդպես էլ չհասկացավ՝ ինչ է նշանակում քաղաքական պատասխանատվություն։
«Ձեր քաղաքական գործունեությունը կարելի է բնութագրել մեկ բառով՝ կիսատ։ Ձեր սկսած գրեթե բոլոր խոստումներն ու նախագծերը մնացել են կիսատ ու անկատար։ Մեղավոր եք երկրի կառավարումը ձախողելու ու ծառացած բոլոր խնդիրների համար։ Դուք մեղավոր եք, որ Հայաստանում ամեն 3-րդ մարդ աղքատ է, ամեն 5-րդը՝ գործազուրկ, և բոլորն անխտիր պարտք են բանկերին», - նշեց Գորգիսյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանը հետընթաց է ապրել ամենակարևոր ոլորտում՝ ինքիշխանությունում. «Մի գիշերում ԵԱՏՄ մտան ու գազային խայատառակ պայմանգիր կնքեցին»։
Գորգիսյանը նշեց, որ անվտանգության համար ներքին կայունություն է պետք, իսկ ներքին կայունության համար պետք է զարգանա քաղաքական համակարգը։
«Խոստանում եմ՝ մենք միշտ լինելու ենք այստեղ ու ներկայացնելու ենք մեր տարբերվող մոտեցումները։ Մեր ամենօրյա աշխատանքով ձեզ լինելուենք հակակշիռ ու փոխզսպում։ Մեր ամենօրյա աշխատանքով մոտեցնելու ենք այն օրը, որ ձեր անսասան թվացող համակարգը գա իր վախճանին։ Միայն այդպես է հնարավոր կերտել մեր երանելի Հայաստանը», - եզրափակեց Գորգիսյանը։