17/04/2018 08:37
Նիկոլ Փաշինյանը պատռեց հավաքը ցրելու ոստիկանության ծանուցումը. «Տոտալ անհնազանդությունը սկսված է»
Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանն առավոտյան «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հանձնեց ոստիկանության՝ Ֆրանսիայի հրապարակում հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության պաշտոնական ծանուցումը, որը կազմված է «Հավաքների մասին» օրենքի դրույթներին համապատասխան:
Նիկոլ Փաշինյանը իր կողմնակիցների ուղեկցությամբ շարժվեց դեպի առաջ՝ պատռելով Օսիպյանի հանձնած ծանուցումը:
«Հայաստանում սկսվել է տոտալ անհնազանդություն», - ասաց Նիկոլ Փաշինյանը: