17/04/2018 16:58
Հանգած հրաբուխները Հայաստանում չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն. Սերժ Սարգսյան
Ազգային ժողովում իր ամփոփիչ ելույթում ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը հայցեց ինչպես կոալիցիոն, այնպես էլ` ընդդիմադիր պատգամավորների քվեն:
Նա դիմեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին, ով այսօրվա իր ելույթում բառախաղ էր կիրառել ու Սերժ Սարգսյանին բարի գալուստ մաղթել լուսավոր Հայաստան (սա Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցության անվանումն է- հեղ. ):
«Շատ շնորհակալ եմ ձեզ և որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի մենք ապրենք բարգավաճ Հայաստանում, որպեսզի մենք ապրենք արդար Հայաստանում, ապրենք օրենքի երկիր Հայաստանում, իրոք անհրաժեշտ է, որ Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան», - ասաց Սերժ Սարգսյանն` ավելացնելով.
«Իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»: