17/04/2018 09:27
Բերման է ենթարկվել մոտ 30 մարդ. Փաշինյան
Ոստիկանություն բերման է ենթարկվել մոտ 30 մարդ, հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ Aysor.am-ին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հանտնեցին, որ վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով ոստիկանությունում կան բերված անձինք:
Բերված անձանց թիվը ոստիկանությունում չհստակեցրեցին, խոստանալով ավելի ուշ տրամադրել մանրամասն տեղեկատվություն: