17/04/2018 13:15
ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը շարունակվում է
ԱՄՆ իշխանությունները Չինաստանի դեմ կարող են սահմանել առևտրային նոր սահմանափակումներ այն բանի համար, որ չինական իշխանություններն իրենց հերթին ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին գործունեության բավարար ազատություն չեն տրամադրում իրենց շուկայում, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Պարբերականի տվյալով՝ Վաշինգտոնը դժգոհ է այն բանից, որ ամերիկյան ընկերությունները Չինաստանի օրենսդրության համաձայն, պետք է ստեղծեն համատեղ ձեռնարկություններ չինական ընկերությունների հետ:
Հաղորդվում է նաև, որ առաջիկայում ամերիկյան կողմն այս առնչությամբ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա, իր հավակնությունները ներկայացնելով Պեկինին:
Պարբերականը նաև հավելում է, որ դեռ պարզ չէ այդ հայտարարությունը գրավոր տեսքով որպես պահանջ կձևակերպվի արդյոք և կուղարկվի Չինաստանի իշխանություններին, թե ոչ: