17/04/2018 20:25
Ռուսաստանում պետգնումների կարող են մասնակցել միայն ապահով բանկերը
Ռուսաստանում նոր պահանջներ են ներկայացվում բանկերին, որոնք մասնակցում են պետական պայմանագրերի իրականացմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ փոխվարչապետների հետ հանդիպման ժամանակ:
Նման ֆինանսական հաստատությունների համար սահմանվում է նվազագույն վարկային գնահատական: Բացի այդ, սեփական միջոցների ծավալը պետք է լինի առնվազն 300 մլն ռուբլի:
Նոր պահանջները վերաբերում են այն ֆինանսական կազմակերպություններին, որոնք բանկային երաշխիքներ են տրամադրում մատակարարներին՝ պետական և համայնքային կարիքների համար ապրանքների գնման, աշխատանքների կամ ծառայությունների իրականացման ժամանակ: