18/04/2018 20:56
Saxo Bank-ը վաճառում է իր դուստր ձեռնարկությունը
Դանիական Saxo Bank բրոքերային ընկերությունը հայտարարել է, որ վաճառում է Հարավային Աֆրիկայում իր Saxo Capital Markets (SCMSA) դուստր ձեռնարկությունը: Գործարքում ներգրավված են Յոհանեսբուրգում SCMSA-ի շտաբ-բնակարանի ընթացիկ ղեկավարությունը և տեղական Sasfin Holdings Limited ընկերությունը:
Գործարքը չի խոչընդոտի Saxo Bank-ի բիզնեսին տարածաշրջանում, քանի որ կողմերը շարունակելու են համագործակցել՝ օգտագործելով Saxo Bank-ի տեխնոլոգիաները, որպեսզի հաճախորդներին հասանելիություն տրամադրի դեպի համաշխարհային շուկաներ:
SCMSA-ի հաճախորդները դժվար թե որևէ փոփոխություն նկատեն, քանի որ կունենան հասանելիություն նախկին ծառայություններին և առևտրային հարթակներին: