18/04/2018 16:17
Ոստիկանություն 84 բերման ենթարկվածից 30-նն ազատ է արձակվել. նրանք տուգանվել են 50 հազար դրամով
Այս պահի դրությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ է բերվել 84 անձ, Aysor.am-ին ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«30 անձի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, և նրանք բաց են թողնվել, իսկ 54 անձինք հանցագործություն կատարելու կասկածանքով ներկայացվել են նախաքննություն իրականացնող մարմնին», - նշեց նա:
Ի դեպ՝ վարչական վարույթը հարուցվում է 182-րդ հոդվածով, որը նախատեսում է տուգանք 50 հազար դրամի չափով: