18/04/2018 17:08
Հայկական կրակից ադրբեջանցի խաղաղ բնակչի վիրավորման մասին լուրն ապատեղեկատվություն է. ՊԲ
Ապրիլի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Աղջաբեդիի շրջանի Գիյամեդդին գյուղի ուղղությամբ կրակ բացելու հետևանքով վիրավորում է ստացել 27-ամյա խաղաղ բնակիչ, իրականությանը չի համապատասխանում, տեղեկացնում է ՊԲ լրատվական ծառայությունը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: