19/04/2018 13:50
Գեղարքունիքում դասապրոցեսը չի ընդհատվել, այն ընթանում է բնականոն հունով. Զոհրապ Եգանյան
Գեղարունիքի մարզերում դասապրոցեսի խաթարման մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:
«Երևանում՝ ցույցերի ժամանակ հնչեցված հայտարարությունները, թե Գեղարքունիքի մարզում գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների դասապրոցեսի խաթարման և ոչ բնականոն գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», - ասել է Զոհրապ եգանյանը` նշելով, որ դասապրոցեսը ընթացել և ընթանում է բնականոն հունով: