19/04/2018 22:30
Մեկ ճանապարհ են տեսնում` քաղաքական երկխոսություն. Շարմազանովը՝ Երևանում տեղի ունեցող իրադարձությունների մասին
ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվել է ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցեր, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Իշխանությունը պարտավոր է դրսևորել հանդուրժողականություն, զսպվածություն, մենք հարգում ենք մեր քաղաքացիների ազատ երթերի իրավունքը, սա սահամանդրական նորմ է, որևէ մեկը իրավունք չունի սահմանափակել օրենքով սահմանաված հանրահավաքի ընթացքը, բայց մենք կարծում ենք, որ ցույցի կազմակերպիչները պարտավոր են կազմակերպել ցույցի շարունակման օրինական ընթացքը», - ասաց նա` անդրադառնալով Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:
ՀՀԿ խոսնակն ասաց, որ եղել են օրենքի խախտումներ:
«Իշխող կուսակցությունը դրական ու զուսպ է գնահատում ոստիկանության պրոֆեսիոնալ պահվածքը», - նշեց ՀՀԿ խոսնակը:
Նա ասաց, թե մեկ ճանապարհ են տեսնում` քաղաքական երկխոսություն:
«Այլ ճանապարհ չկա», - ընդգծեց ՀՀԿ խոսնակը: