19/04/2018 09:07
Ոստիկանությունը սկսել է ազատել ցուցարարներից կառավարական շենքերի բոլոր մուտքերը, մեկ մարդ հայտնվել է մեքենայի տակ
Ոստիկանությունը սկսել է ազատել ցուցարարներից կառավարական շենքերի բոլոր մուտքերը:
Aysor.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մի քանի տասնյակ ցուցարար տարվել է ոստիկանություն: Մեկ մարդ ոստիկանական ավտոմեքենայի տակ է:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հավաքի մասնակիցները շրջափակել էին Հանրապետության հրապարակում տեղակայված կառավարական շենքերը:
Նրանց նպատակն է՝ չթույլատրել աշխատակիցներին մուտք գործեկ աշխատավայր, նաև խափանել Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառավարության առաջին նիստը, որը պետք է մեկնարկի 11:00-ին: