19/04/2018 21:16
Իշխանությունները պետք է ապահովեն քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը` Երևանում տեղի ունեցող իրադարձությունների մասին
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին մեկնաբանել է Երևանում ընդդիմության հանրահավաքը, հաղորդվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:
Նա կոչ է արել Հայաստանի իշխանություններին պաշտպանել և ապահովել քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը:
«Բոլոր մարդիկ հիմնարար իրավունք ունեն խաղաղ հանրահավաքների միջոցով արտահայտել իրենց կարծիքը: Իրավապահ մարմինները պետք է ոչ միայն զերծ մնան խաղաղ հավաքների ազատ իրավունքի միջամտությունից, այլև պատասխանատվություն են կրում այդ իրավունքի ազատ իրացման համար: Դա ներառում է մասնակիցների անվտանգությունն ու պաշտպանությունը», - նշել է նա:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրենը կարևորել է Հայաստանի իշխանությունների առաջարկն՝ ընդիմության հետ երկխոսություն սկսելու վերաբերյալ:
Նա մտահոգություն է հայտնել խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ, ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման, նաև Երևանում և այլ քաղաքներում ձերբակալությունների վերաբերյալ լուրերի առնչությամբ:
«Իշխանությունները պետք է հետևեն, որ անվտանգության ապահովման համար բոլոր միջոցառումները օրինական, անհրաժեշտ և համաչափ լինեն», - ասել է նա: