19/04/2018 10:08
ՀՀ ոստիկանություն է բերվել 20 քաղաքացի
Այս պահի դրությամբ ՀՀ ոստիկանություն է բերվել 20 քաղաքացի, այս մասին Aysor.am-ին փոխանցեցին ոստիկանությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք , որ ոստիկանությունն ու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հավաքի մասնակիցները շրջափակել են Հանրապետության հրապարակում տեղակայված կառավարական շենքերը:
Ոստիկանությունը սկսել է ազատել ցուցարարներից կառավարական շենքերի բոլոր մուտքերը: