19/04/2018 21:09
Իրանը հրաժարվել է միջազգային հաշվարկներում դոլարի օգտագործումից
Իրանի իշխանությունները հաստատել են միջազգային հաշվարկներում դոլարից հրաժարվելու ու փոխարենը եվրո օգտագործելու որոշումը: Այս կերպ իշխանությունները ցանկանում են նվազեցնել ամերիկյան արժույթից ունեցած կախումը, փոխանցում է Kommersant-ը:
Բոլոր նախարարությունները, պետական կազմակերպություններն ու ընկերությունները պետք է իրենց հաշվետվություններում, տեղեկատվական ու ֆինանսական տվյալներում դոլարի փոխարեն եվրո օգտագործեն:
Իրանի կենտրոնական բանկին հանձնարարվել է սահմանել եվրոյի նկատմամբ իրանական ռիալի փոխարժեքը:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Իրանը փորձում է կառավարել տարադրամների փոխարժեքն ու «աջակցել» արժեզրկվող ռիալին: