19/04/2018 19:24
Մոսկվան համոզված է, որ Հայաստանում ընթացող բողոքի ակցիաները կհանգուցալուծվեն ժողովրդավարական ճանապարհով
Մոսկվան համոզված է, որ Հայաստանում ընթացող բողոքի ակցիաները կհանգուցալուծվեն ժողովրդավարական ճանապարհով, իրավական դաշտում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք համոզված ենք, որ բարեկամական Հայաստանում իրավիճակը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով, իրավական դաշտում», - ասել է նա այսօր կայացած բրիֆինգի ժամանակ:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: