19/04/2018 15:56
Ռուսական բանկերը ցանցահենների հարձակման են ենթարկվել
Ռուսական բանկերը կրկին ցանցահենների հարձակման են ենթարկվել: Չարագործները սկսել են ուղարկել կեղծ նամակներ՝ Dimnie լրտեսային տրոյանի տեսքով, հայտնում է Kommersant-ը:
Տվյալների առևանգում դեռ չի գրանցվել, սակայն ՌԴ ԿԲ-ից նշել են հարձակման մեծ ծավալների մասին և դրանց հետ կապված բարձր ռիսկերը:
Մասնագետները նշում են, որ Dimnie վիրուսն առաջին անգամ նկատվել է 2014 թվականին: