19/04/2018 12:06
Վաղը կայանալիք «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը տեղափոխվում է հունիսի 16-ին
Ապրիլի 20-ին Զվարթնոց տաճարում կայանալիք էստոնական «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը և Հայաստանում Եվրոպական միության մշակութային ժառանգության տարվա պաշտոնական բացումը տեղափոխվում է հունիսի 16-ին:
Եղանակի տեսության վերջին կանխատեսումների համաձայն` ապրիլի 20-ին Հայաստան է ներթափանցելու սառը ցիկլոն, որի պատճառով ողջ օրվա ընթացքում սպասվում են առատ տեղումներ և քամիներ:
Նման եղանակային պայմանները կխափանեն ապրիլի 20-ին՝ Զվարթնոց տաճարում նախատեսված երաժշտական միջոցառմանն ու համերգի իրականացմանը:
Համերգի անկցաման վայրը, ժամը և ծրագիրը մնում է անփոփոխ: