20/04/2018 09:33
«Հրապարակ». Իշխանությունները չեն կալանավորի Նիկոլին, անձեռնմխելիությունից չեն զրկի
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական կուլիսներում մի քանի օր է՝ քննարկվում է, թե ինչով կվերջանա Նիկոլի սկսած «գրագետ, բազմակոնտուր, համաժողովրդական» պայքարը, և «անհաջողության» դեպքում արդյոք Նիկոլի նկատմամբ որևէ քայլ իշխանությունները կձեռնարկեն` ձերբակալում, անձեռնմխելիությունից զրկում: Պատգամավորները հիմնականում սխալ են համարում այդ կարգի քայլերը, այնուհանդերձ, շարունակվելու դեպքում ոմանք չէին բացառում ձերբակալելու տարբերակը։
«Բայց 72 ժամ հետո բաց կթողնեն, բացառեք, որ կալանավորման որոշում կայացվի, և դատախազը մտնի ԱԺ` Նիկոլի անձեռնմխելիության հարցով։ Իշխանությունները երբեք դա չեն անի», - ասաց մեր զրուցակից ՀՀԿ-ական իրավաբանը:
Մենք նույն հարցով դիմեցինք ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին։ «Կուլիսներում նման խոսակցությունների ականատես չեմ եղել»: Իսկ եթե, Աստված մի արասցե, հանկարծ դատախազը նման հարցով փորձի մտնել խորհրդարան, չէ՞ որ նախադեպեր կան` Վանոն, Օսկանյանը, ինչպե՞ս կվարվեք։ «Եղավ Կիկոսի մահը․ գդակը՝ պոպոզ, անունը՝ Կիկոս։ Ես չեմ կարծում, թե պատկանում եմ այն գործիչների շարքին, ովքեր առանց կոնկրետ մեղադրանքի, առանց գործընթացներին տեղյակ լինելու, կարող են պատասխանել այդ հարցին։ Ես չեմ կարող մեկնաբանել այդ ամենը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: