20/04/2018 09:27
«Ժամանակ». Հրայր Թովմասյանը ստեղծել է դանդաղ գործողության ական, որը պայթում է ոչ թե միանգամից, այլ ժամանակի որոշակի հատվածում
«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունը պետք է գնա քաղաքական լուծման, միայն թե դրա համար քաղաքական կամք է պետք, որը այս պահին իշխանությունը չունի... Պատմում են, որ 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը Հրայր Թովմասյանը Հանրապետական իր գործընկերներին առաջարկել է գնալ Ազատության հրապարակ և համոզվել, թե ինչպիսի անթերի Սահմանադրություն է ինքը ստեղծել, որը մի կողմից ապահովել է իշխանության վերարտադրությունը, մյուս կողմից՝ չկա հասարակական ընդվզում՝ ի տարբերություն նախորդ ընտրությունների:
Հիմա ճիշտ ժամանակն է, որ իշխանությունը Հրայր Թովմասյանին գործուղի հրապարակ, որպեսզի ցուցարարներից անձամբ տեղեկանա, թե ինչպիսի վերաբերմունք ունեն իր գլուխգործոցի նկատմամբ: Թովմասյանի արածը կոչվում է դանդաղ գործողության ական, որը պայթում է ոչ թե միանգամից, այլ ժամանակի որոշակի հատվածում, երբ թվում է, թե որևէ վտանգ չկա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: